Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչնչացման վտանգի տակ

Ոչնչացման վտանգի տակ
17.08.2024 | 22:01

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու 2007 թվականի որոշմամբ, օգոստոսի 17-ին նշվում է Մարտունու (Մոնթեաբերդի) Վերածննդի օրը: (https://www.panorama.am/am/news/2022/08/17/Արցախ-Մարտունի/2720058)։ 1992 թվականի հենց այս օրն են ադրբեջական զինված ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ հարձակում սկսել, որը կանխվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած բոլոր պատերազմների ընթացքում թիրախավորվել էին բնակավայրի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու պատմամշակութային կառույցները: Մասնավորապես, 2020 թվականի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից սանձազերձած պատերազմի ընթացքում հրետակոծվել է Մարտունի քաղաքի մշակույթի պալատը (https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/08/Պետրոսյան-Հ.-Մուրադյան-Հ.-Արցախի-մշակութային-ժառանգությունը-հարձակումների-թիրախում.pdf): Նույն ժամնակահատվածում որշակիորեն վնասվել էր նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի օկուպացիոն ստորաբաժանումների կողմից սանձազերձած հերթական լայնածավալ պատրազմի և Արցախի ամբողջական հայաթափման պատճառով Մարտունին ժամանակավորապես բռնազավթվել է։ Այժմ Արցախի բնակավայրերի պատմամշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ:

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայկական լեռնաշխարհի

մշակութային ժառանգության օմբուդսմեն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4242

Մեկնաբանություններ